Սեպտեմբերի 1. իմ առաջին օրը դպրոցում

Բարև ձեզ, իմ անունը Անահիտ է, և ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Դպրոց-պարտեզի 4.2 դասարանում: Այսօր ձեզ կպատմեմ դպրոցում անցկացրած իմ առաջին օրվա  մասին, որն ի տարբերություն մյուս դպրոցների՝ ոչ թե սեպտեմբերի 1-ով սկսվեց, այլ օգոստոսի 30-ի ուրախ Մարզատոնով:

Image may contain: 12 people, people smiling, people standing, crowd, outdoor and nature

Ես այդ օրվան շատ-շատ էի սպասում, որովհետև այնպես էր ստացվել, որ այս ամռանը դպրոցական ճամբար չէի հաճախել և շատ էի կարոտել ընկերներիս: Բացի այդ, այս տարի իմ սիրելի ընկեր Աշխենի փոխարեն մենք ուրիշ ուսուցիչներ ենք ունենալու՝ ընկեր Սոնան, ընկեր Արմինեն և ընկեր Լիլիթը, որոնց, հույս ունեմ, ընկեր Աշխենի չափ կսիրեմ, ու մենք միասին շատ լավ տարի կանցկացնենք: Այնպես, որ՝ չնայած մի քիչ տխուր էի, բայց համ էլ շատ ուրախ էի Մարզատոնից հետո և սեպտեմբերի 1-ին  վազելով հասա մեզ դպրոց տանող ավտոբուս: Դպրոցում մի քիչ զարմացա, որ մեզ նոր գրքեր չբաժանեցին, բայց փոխարենը ամեն ինչ շատ ուրախ ու տոնական անցավ:

Image may contain: 8 people, people smiling, people standing and outdoor

Ափսոս, որ մայրիկս վատ էր զգում իրեն ու առաջին անգամ չկարողացավ ինձ դպրոց ուղեկցել, բաց ես արագ դրա մասին մոռացա: Մենք տողան արինք, երգեցինք, պարեցինք, լիքը-լիքը զրուցեցինք ընկերներով, հետո գնացինք  մարզասրահ, որտեղ մարզվեցինք ու  տարբեր խաղեր խաղացինք: Իսկ երկարօրյայի ժամանակ այնքան ուրախացա, որ մեզ նորից ընկեր Վարսիկն է պարապելու, որ զանգահարեցի մայրիկիս ու նրան էլ այդ մասին պատմեցի: Իսկ ամենալավն այն էր, որ այդ օրը նաև լողացինք լողավազանում:

Image may contain: 1 person, pool and outdoor

Համ էլ ես ընկեր Վարսիկին խոստացա իրեն էլ անգլերեն սովորեցնել, որովհետև նա շատ զարմացավ, երբ իմացավ, որ ես ամռանը հիմնականում անգլերեն գրքեր եմ կարդացել: Հայերեն էլ եմ կարդացել:  Հարի Փոթերի երկու հատորները՝ Գաղտնի սենյակն ու Փիլիսոփայական քարը: Բայց երազում եմ, որ բոլոր յոթ գրքերն անգլերենով ունենամ, և մայրիկս ինձ խոստացել է, որ Ձմեռ պապին կխնդրի՝ Նոր տարուն ինձ նվիրի դրանք: Գիտե՞ք, թե ինչ սիրուն են՝ մե՜ծ, փայտե սնդուկի մեջ դասավորված: Ես դրանք ինքնուրույն էի գտել Amazon-ի գրքերի բաժնում ու հիմա անհամբերությամբ Ամանորին եմ սպասում:

Harry Potter Hardcover Boxed Set Books 1-7 *BRAND NEW*

Advertisements

About Անահիտ Թովմասյան

Բարև: Ես այս բլոգի հեղինակն եմ: Այստեղ դուք կտեսնեք ամենահետաքրքիրը: Կպատմեմ, թե ինչպես է անցնում իմ օրը, ինչ եմ մտածում, ինչպիսի երազանքներ ու ձգտումներ ունեմ: Կփորձեմ անկեղծ լինել ձեզ հետ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Դպրոց-Պարտեզի 4.2 դասարանում: Հրավիրում եմ ընթերցելու իմ բլոգը:
Այս նյութը հրատարակվել է Без рубрики-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s