Ամառային ընթերցանություն. ինչ կարդացի և ինչ սովորեցի

Այս ամառ ընկեր Աշխենը մեզ ընթերցանության ցանկ էր ուղարկել, բայց ես այդ գրքերը համարյա բոլորը կարդացել էի, ու ինչքան էլ մայրիկս ստիպեց, չկարդացի դրանք, որովհետև հետաքրքիր չէր նորից Լյոնեբերգացի Էմիլի ու Կոշկավոր կատվի մասին կարդալ: Դրա փոխարեն ես Հարրի Փոթերն ու գաղտնիքների սենյակը, և  Փիլիսոփայական քարը կարդացի, որովհետև շատ եմ սիրում Փոթերին ու կախարդական աշխարհը, որում նա և Հոգվարդսի դպրոցի մնացած սաներն էին ապրում:

Картинки по запросу Հարրի Փոթերը և գաղտ նիքների սենյակը

Ես չեմ սիրում, երբ գիրք ես կարդում, մուլտֆիլմ նայում, ու քեզ հարցնում են, թե ինչ սովորեցիր դրանից: Բայց ուսուցիչը հանձնարարել է, որ այդ հարցին անպայման պատասխանեմ, և կարող եմ ասել, որ Փոթերն ինձ սովորեցրել է բարի, ընկերասեր լինել, մեկ էլ, որ՝ չարը միշտ հաղթում է բարուն: Դե, դուք արդեն գիտեք, որ երազում եմ Հարրի Փոթերի բոլոր հատորներն անգլերենով ունենալ և անհամբերությամբ սպասում եմ Ամանորին:

Похожее изображение

Այս ամռանը մայրիկս այնքան շատ կռվեց ինձ հետ, որ վերջապես նաև Ամանորին Ձմեռ պապի նվիրած գիրքը կարդացի՝ Աթաբեկ Խնկոյանի առակները:  Նա ասում է, որ առակները մեզ սովորեցնում են ճիշտ ապրել, դժվար իրավիճակները հաղթահարել: Օրինակ, եթե արջը հենց սկզբից իմանար, որ խորամանկ աղվեսին չի կարելի վստահել, ինչքան էլ նա քաղցր-մեղցր լեզու թափեր, աղվեսին իր բալիկների սանամայրը չէր դարձնի, ու ոչ իր ձագերը կմեռնեին, ոչ էլ ինքը: Առակները երևի դրա համար էլ կարևոր են, որ գոնե ուրիշներն իմանան այդ մասին:

xnko-aper-cover-%d0%ba%d0%be%d0%bf%d0%b8%d1%8f

Մյուս գիրքը, որ ամռանը կարդացել եմ՝ Nick and the Canal Painter- է, որը մայրիկս էր ինձ նվիրել անցած սեպտեմբերի 1-ին: Դա մի շատ լավ տղայի մասին էր, որը ակնոցներ էր կրում, և դասընկերներն այնքան ծաղրեցին նրան, որ դադարեց խոսել: Նիկը կարողացավ նորից խոսել միայն պատկերասրահում, երբ մի նկար այնքան սիրեց, որ դրա մեջ մտավ ու հանդիպեց այն նկարող նկարչին: Մենք քննարկեցինք դա ծնողներիս հետ, և հայրիկս ասաց, որ արվեստը շատ մեծ ուժ ունի: Այնքան մեծ, որ կարող է նույնիսկ բուժել մարդկանց:

Картинки по запросу Nick and and the canal painter

Реклама

Об авторе Անահիտ Թովմասյան

Բարև: Ես այս բլոգի հեղինակն եմ: Այստեղ դուք կտեսնեք ամենահետաքրքիրը: Կպատմեմ, թե ինչպես է անցնում իմ օրը, ինչ եմ մտածում, ինչպիսի երազանքներ ու ձգտումներ ունեմ: Կփորձեմ անկեղծ լինել ձեզ հետ: Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, Դպրոց-Պարտեզի 4.2 դասարանում: Հրավիրում եմ ընթերցելու իմ բլոգը:
Запись опубликована в рубрике Без рубрики. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s