Կարգեր
Без рубрики Մեր կատարած աշխատանքները Առցանց ուսուցում Կինո-ֆոտո գործ

Ընտրությամբ գործունեության հեռավար նախագիծ․ ֆոտոպատմություն

Ֆոտոպատմությունը լուսանկարչական ժանր է, որի խնդիրն է լուսանկարչական կադրերի միջոցով պատմել պատմություն։ Ներկայացրեք ձեր պատմությունը, որը կարող է լինել ինչ-որ մեկի մասին կամ որևէ իրադարձության մասին։ Ստեղծված իրավիճակում մենք բոլորս  տանն ենք և հնարավորություն ունենք ավելի լավ ճանաչելու, ուսումնասիրելու մեր ընտանիքի անդամներին։ Ֆոտոպատմության հերոսը կամ հերոսուհին կարող է լինել օրինակ՝ մեր ընտանիքի անդամներից որևէ մեկը։  Մենք կարող ենք ամբողջ օրվա ընթացքում  <<Հետևել>> մեր հերոսին կամ հերոսուհուն՝ ֆիքսելու այն հետաքրքիր կադրերը, որոնք կներկայացնեն, կբացահայտեն նրան։ Յուրաքանչյուր ֆոտոպատմություն կարող է  կազմված լինել 5-15 լուսանկարներից։
Նախագծի մասնակիցներ՝ Քոլեջի լուսանկարիչների խումբ, ընտրությամբ գործունեության խմբեր։
Նախագծի իրականացման ժամանակահատված՝  ապրիլի 6-10-ը։
Նախագծի արդյունքները կհրապարակվեն կրթական կայքում, ենթակայքերում։
Ֆոտոպատմության իր օրինակն է ներկայացնում միջին դպրոցի սովորող  Անահիտ Թովմասյանը։

ԻՄ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ